Գազի տարանցումը դադարեցնելով՝ նախագահ Զելենսկին միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի ԵՄ-ին. Սլովակիայի վարչապետ
Ուկրաինայի իշխանությունները կվճարեն իրենց «արկածախնդրության» համար տարածք կորցնելով և իրենց տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմամբ, ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ֆեյսբուքում հրապարակված իր ուղերձում։
Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկը ցանկանա խաղաղ բանակցություններ կազմակերպել Սլովակիայում, ապա երկիրը պատրաստ է և հյուրընկալ կլինի։
«Գազի տարանցումը դադարեցնելով՝ նախագահ Զելենսկին միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի ԵՄ-ին, այդ թվում՝ Սլովակիայի Հանրապետությանը, և կհանգեցնի ԵՄ մրցունակության հետագա նվազման։
ԵՄ ղեկավարները կարծես թե դեմ չեն. գլխավորն այն է, որ Ռուսաստանի թուլացման անիրատեսական նպատակի անվան տակ սլավոնները շարունակեն սպանել միմյանց»,- նշվել է Ֆիցոյի հայտարարությունում:

