Փաշինյանը նշանակումներ և վերանշանակումներ է արել Պետական եկամուտների կոմիտեում

Վարչապետ Փաշինյանը նշանակումներ և վերանշանակումներ է արել Պետական եկամուտների կոմիտեում։

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, Ռաֆայել Գևորգյանը և Կարեն Թամրազյանը, որոնք զբաղեցնում էին ՊԵԿ նախագահի տեղակալների ժամանակավոր պաշտոնը, վերանշանակվել են ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում։