Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ռուս լուսանկարչի օբյեկտիվում հայտնված աշխատանքը «ՏԱՍՍ»-ի և Газета.ru-ի լավագույնների շարքում է:
Բազմահազարանոց լսարան ունեցող լրատվամիջոցների հետևորդներն այսպիսով ևս մեկ անգամ տեղեկանում են այն մասին, որ Հայաստանը շուտով ունենալու է աշխարհում Հիսուսի ամենամեծ արձանը:
Ռուսաստանցի ֆոտոլրագրող Ալեքսանդր Պատրինն իր խոսքում նշել է, որ ինքը Հիսուսի նման արձան իր աչքերով երբեք չի տեսել նախկինում. «Ընդհանրապես, այս մասշտաբի արձաններ շատ քիչ եմ լուսանկարել: Ինձ հետաքրքրեց նաև արվեստանոցը, որտեղ այն կառուցվում է: Այն շատ կոլորիտային է: նաև դուր եկավ արձանի և միջավայրի համադրությունը. Հիսուսը կարծես հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում իր շուրջը»,-ասաց նա:

