ՔՊ նիստը վարել է Պապոյանը, կուսակցության 2025թ.-ի բյուջեն են հաստատել

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հայտնում են կուսակցությունից։

Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։

Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։

Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։