ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Պուտին-Փաշինյան առանձնազրույց նախատեսված չէ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը լավ հնարավորություն է շփվելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  Լենինգրադի մարզում դեկտեմբերի 26-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։