Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։

Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,-նշել է Արարատ Միրզոյանը: