Ռուսական պատվիրակությունը Թեհրանում է
Ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ, այսօր ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Այցի շրջանակներում նախատեսվում է ՌԴ պատվիրակության հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Սպասվում են նաև Ռուսաստանի փոխվարչապետերի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի միջև բանակցություններ։
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ աշխատանքը ազատ առևտրի գոտու մասին ամբողջական ձևաչափով համաձայնագրի շրջանակներում, որը վավերացման վերջնական փուլում է բոլոր մասնակիցների կողմից։ Քննարկվելու է նաև ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունը՝ ԵԱՏՄ-ում Իրանի դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո։ Բացի այդ, օրակարգում ներառված են տրանսպորտային կապի և նոր տրանսպորտային միջանցքների զարգացման հարցեր։

