Արցախի կորուստը կամ՝ ձեր իշխանության կողմից Արցախի հանձնումը, կարմիր գի՞ծ չէր․ Դանիելյանը՝ փոխվարչապետին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողին Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման մասին, ասել է.

«Քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է», բացառելով դրա բացվելու հավանականությունը։

Այսինքն, ըստ ձեզ՝ 5000 հայորդու մահը 44-օրյա պատերազմի ժամանակ կարմիր գի՞ծ չէր:

Արցախի կորուստը կամ՝ ձեր իշխանության կողմից Արցախի հանձնումը, կարմիր գի՞ծ չէր:

Նոյեմբերի 9-ի բոլոր կետերի շրջանցումը Ադրբեջանի կողմից կարմիր գի՞ծ չէր:

ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը կարմիր գի՞ծ չէր:

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից