Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի պետական  լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։