Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են Սիրիայի վերջին իրադարձություններին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին՝ երկրում մնայուն կայունություն հաստատելու համար։ Իսկ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի վերաբերյալ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:

