Լուկաշենկոն հաստատել է` Բելառուսը միջուկային զենք ունի
Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսն իսկապես միջուկային զենք ունի։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА-ն։
«Ես մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ եմ ներկրել Բելառուս։ Ոմանք ասում են՝ թե դա կատակ է։ Ո՛չ, դա կատակ չէ», – հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը խոսել է նաև «Օրեշնիկ» հրթիռային համալիրի մասին։ «Բելառուսում տեղակայվող «Օրեշնիկ»-ի արձակման ամբողջ մեխանիզմը լինելու է բելառուսական, իսկ հրթիռները անվճար կտրամադրի Ռուսաստանը 2025 թվականի երկրորդ կեսին, երկրում կա մոտ 30 հարթակ «Օրեշնիկի» տեղակայման համար, սակայն Մինսկը կընտրի թիրախներից նվազագույն հեռավորության վրա գտնվող տարածքը»։

