Բայդենը ննջել է աֆրիկյան առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ննջել է Անգոլայում աֆրիկյան առաջնորդների հետ Անդրաֆրիկյան գագաթնաժողովի ժամանակ, որտեղ քննարկվել է երաշտի պայմաններում այս երկրների բնակչությանը տրամադրվող օգնությունը։
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է Բայդենն անշարժ նստած սեղանի մոտ՝ ձեռքն աչքերին դրած, իսկ այդ ընթացքում քննարկումը շարունակվում է։
Հայտնի է, որ հանդիպմանը Բայդենը խոստացել է ավելի քան 1 միլիարդ դոլար տրամադրել երաշտի պատճառով տեղահանված աֆրիկացիներին:

