Ալիևը Փաշինյանի նշած «ինչ-որ մարդկանց» պարգևատրել է

Ալիևը Փաշինյանի նշած «ինչ-որ մարդկանց» պարգևատրել է։

Հիշեցնեմ, որ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասել էր. «Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»։

Մի անհարմար բան էլ է եղել. Ալիևն ու Չավուշօղլուն ելույթներով են հանդես եկել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային համաժողովի բացմանը՝ վերադարձի իրավունքի թեմայով»։

Վստահ եմ՝ ՀՀ ԱԳՆ-ին այս թեմաները հետաքրքիր չեն, դե ԱԺ-ն էլ սիրուհիների հարցերով է խառը, իսկ Փաշինյանի մասին խոսելն իսկ ավելորդ է։

 

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյան