Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին

Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հրապարակել է, թե ինչ հիմքով են գործադուլ հայտարարած վարորդներից 18-ին ազատվել աշխատանքից։

«18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»։

Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածը վերաբերում է աշխատանքային պայմանագրի լուծմանը գործատուի նախաձեռնությամբ, հոդված 122-ը՝ աշխատանքային պայմանագրի լուծմանն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով։