«Ազգ-բանակը» «ազգ-նաhատակ»-ի շարունակությունն է. Փաշինյան
«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ. այս հարցն ունի շատ կարևոր շերտեր ու նրբություններ»,- այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Սա հիմնավոր տպավորությունների արգասիքն է:
Ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին՝ հետևյալն է. որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ասաց վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, ապա մտորելով հանգեց, նրան, «որ ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է»։
Փաշինյանի ներկայացմամբ, պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. «Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ, տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը»:

