Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները գրավել են պետական համալսարանի դիմացի փողոցը
Թբիլիսիում հակակառավարական ցույցերի մասնակիցները դուրս են եկել Ռուսթավելու պողոտայից, որտեղ գտնվում էին երեկվանից: Նրանք գնացել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան և դիրքավորվել շենքի դիմացի փողոցում՝ խոչընդոտելով մեքենաների երթևեկությունը, դեպքի վայրից հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցները։
Նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, մի քանի հազար ցուցարարներ կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Նրանց ցրելու համար ոստիկանությունը սկսել է օգտագործել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Բողոքի հերթական ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։

