Մայրաքաղաքում ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, կանգառները մարդաշատ են: Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:
«Մեզի գցել են կառավարության ու ուղևորների արանքը: Մենք իրենց բրոնիժիլետն ենք, ով հելնում է՝ շոֆերի վրա «քիթումունաթ» է անում, գիտեն շոֆերն է մեղավոր:
Ուղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի, կամ գնա քաղաքապետից ուզի։ Ես ի՞նչ անեմ այդ մարդուն»,- ասում է վարորդներից մեկը։

