Թուրքիան չի մասնակցում Հալեպի բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում․ Ֆիդան
Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում։ Մենք խուսափելու ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսաապահովման գծերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա»,- ասել է Ֆիդանը։

