ՀՀ օրհներգի տողերի դասավորությունը կփոխվի. Փաշինյանը հանձնարարություն է տվել
ՀՀ օրհներգի վերջին քառատողը կդառնա 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողները համապատասխանաբար կդառնան 3-րդ և 4-րդ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրհներգը կսահմանափակվի հետևյալ ուղերձով. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
«Ես անմիջական մասնակցություն եմ ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։ Եթե մենք տարբեր ոլորտներում փոփոխություններ են կատարում, սակայն չենք հասնում նրա ԴՆԹ խորքային մակարդակին, դրանք տևական ու ամբողջական չեն կարող լինել, այլ միայն ժամանակավոր»,– հայտարարեց նա։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառ չի փոխվում, ընդամենը տողերի տեղերն են փոխվում։
«ՀՀ օրհներգի մասին» օրենքում հասատատված այս փոփոխությունները կներկայացվեն ԱԺ քննարկմանը։

