Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինայի բոլոր շրջաններում շտապ հոսանքազրկումներ են սկսվել ռուսական զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, ասել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Էներգետիկայի ոլորտը կրկին գտնվում է թշնամու զանգվածային հարձակման տակ։ Ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա»,- նշել է նա, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։

Հաղորդման համակարգի օպերատոր NEC Ukrenergo-ն շտապ հոսանքազրկումներ է իրականացրել»։

Գալուշչենկոյի խոսքով՝ հարձակման հետևանքների մասին տեղեկատվությունը կհստակեցվի, հենց որ թույլ տա անվտանգության իրավիճակը։