ԱՄՆ-ը ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում և այն վերածել էժան ռեսուրսային բազայի. ՌԴ ԱԴԾ

Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում և Համագործակցության տարածքը վերածել էժան ռեսուրսային բազայի, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն զլանում դիմել ամենաանախորժ մեթոդներին՝ իրականացնելու համար իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Մեր դեպքում դա Համագործակցությունը քաոսի և էժան ռեսուրսային բազայի վերածելն է»,- ասել է Բորտնիկովը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունում։