Միակն ու անկրկնելին․ Ֆրանսիայի դեսպանի ազդանշանը՝ Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։
Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։
Այս գրառմամբ Ֆրանսիայի դեսպանն ազդանշան է ուղարկում Ադրբեջանին, քանի որ վերջինս իր կեղծ և հորինված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությամբ Հայաստանի տարածքը համարում է իբր թե իրենը։

