Փաշինյանը հայտնեց, թե է՛լ ինչի են պատրաստ ՀՀ իշխանությունները
Այսօրվա՝ Հանրային ՀԸ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե էլ ինչի են պատրաստ ՀՀ իշխանությունները։ Ըստ ՀՀ վարչապետի՝
1. Երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից։
2. Եվրոպացի դիտորդներին հանելու հետ կապված՝ Փաշինյանն այսօր ըստ էության չհերքեց Բաքվի նման պահանջը։ Բայց հանդես եկավ այլ առաջարկով՝ պնդելով` դիտորդների դուրսբերումը իրատեսական է սահմանի այն հատվածներից, որոնք սահմանազատվելու են, ասաց նա Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

