Հայտնի է` ով կփոխարինի Արգիշտի Քյարամյանին

Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին առաջադրել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Նա այդ մասին հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Այն դիտարկմանը, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն ինչ-որ սկանդալների մեջ, Փաշինյանը պատասխանեց, որ 2020 թ․ Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ ժամանակ էլ է ստացել։
«Շատ խորը ուսումնասիրություններ են իրականացվել, ու այդ ահազանգերը հիմնավոր ձևով հերքվել են։ Վերջին օրերին այդ ահազանգերը նորից վերակենդանացել են և ևս մեկ անգամ ստուգվել ու հերքվել են»,- հայտարարեց նա։