ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն

ՀՀ և ՌԴ կառավարությունները պատրաստվում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի գործունեության պայմանների մասին» hամաձայնագիր ստորագրել։

Հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը»: