Սյունիքի շուրջ լարվածությունն աճում է․ Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.

«Նոյեմբերի 10-14-ն Ադրբեջանը զենք և ռազմական տեխնիկա տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան։ Ինքնաթիռները թռել են Գյանջայի և Նախիջևանի միջև։

Նախիջևան զենք տեղափոխելու մասին պնդումների համար հիմք են հետևյալ փաստերը.

Գյանջա-Նախիջևան երթուղով ինքնաթիռները թռչում են Թուրքիայի տարածքով։ Սա նշանակում է, որ անվտանգ օդային տարածք է անհրաժեշտ զենք տեղափոխելու համար, թեև այս ճանապարհը շատ երկար է և բառացիորեն շրջանցիկ է: Հիշեցնեմ, որ քաղաքացիական ինքնաթիռները Նախիջևանից Բաքու թռչում են ուղիղ Հայաստանի տարածքով։

Բայց արդեն Նախիջևան-Գյանջա երթուղում ինքնաթիռները թռչում են ավելի կարճ ճանապարհով՝ Իրանի օդային տարածքով: Սա նշանակում է, որ դրանք բեռնաթափված են, իրենց հետ զենք ու ռազմական տեխնիկա չեն կրում։

Եզրակացություն. Սյունիքի շուրջ լարվածությունն աճում է»: