Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով, որը վերաբերում է «մանր եղջերավորների» արտահանմանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Հովիկ Աղազարյանը։