Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Հովիկ Աղազարյանին․ ArmLur.am

Դատախազության ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա դեմ ցուցմունք տված անձնիք՝ Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից՝ գործընթաց կազմակերպելու համար։