Խոշոր հրդեհ Եկատերինբուրգի հիվանդանոցի տարածքում
Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող կլինիկայի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է 300 քմ մակերեսով, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Այս մասին գրոււմ է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եկատերինբուրգում քաղաքային հիվանդանոցի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսական թելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է, որ մարդիկ ցած են նետվում պատուհաններից՝ կրակից փրկվելու համար։
Հրդեհը տարածվել է 300 քմ մակերեսով, այրվող շենքից տարհանվել է 350 մարդ։
Այս պահին ԶԼՄ-ները հաղորդում են մեկ տուժածի մասին։

