Ռուսաստանում ԱՄՆ հրթիռների հնարավոր հարվածներն անվանել են «երրորդ համաշխարհայինի սկիզբ տանող քայլ»

Ռուսաստանի խորքին ԱՄՆ հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվել անհամեմատ ավելի լուրջ հետևանքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի միազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Եվ Բայդենի վարչակազմը չի կարող չհասկանալ, որ Թրամփի թիմին է թողնում ոչ միայն ուկրաինական հակամարտության կարգավորման, այլև էլ ավելի սուր՝ գլոբալ դիմակայության կանխման խնդիրը»,- ասել է նա։

Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը, իր հերթին, հայտնել է, որ ամերիկյան հրթիռներով ռուսական տարածքի խորքին հարվածելու թույլտվությունը աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։

«Սա դեպի երրորդ համաշխարհային տանող շատ մեծ քայլ է, և ամերիկացիները այն կանեն հեռացող ծերունու ձեռքերով, որը ոչ մի բանի համար արդեն չի պատասխանի երկու ամիս հետո»,- ասել է Ջաբարովը։