Մի՛ անտեսեք ցեղասպանությունը. բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և ՄԱԿ-ի գրասենյակ փոխանցեցին նամակ որում ասվում է.

«Ադրբեջանի վարչակազմի հակամարդկային քաղաքականությունը լեգիտիմացնելուց զերծ պահելու նպատակով՝ կոչ ենք անում ձեզ անձամբ ներգրավվել՝ օգտագործելով ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատման և փոխադարձ վստահության կառուցման գործողություններին։

Հորդորում ենք ձեզ դատապարտել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում կատարած հանցագործությունների, հումանիտար իրավունքների ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու։ Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և էկոլոգիական հանցագործությունների համար և ադրբեջանից պահանջել դրանց համար պատասխանատվություն։

Միաժամանակ հրավիրում ենք ձեր ուշադրությունն Ադրբեջանի պետական ապօրինությունները և հանցագործությունները՝ կոծկելու և կանաչով շղարշելու գործողություններին և ակնկալում համապատասխան գնահատական»։

Հայերեն և անգլերեն լեզուներով նամակը հանձնվեց ՄԱԿ-ի գրասենյակ՝ հորդորելով պատասխանատուներին գնալ Բաքու և հարցնել, թե ինչու Ղարաբաղում չկան հայեր։

Ակցիային մասնակցում էր նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP-29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով: