Սևակի և Խչոյի հետ ելույթ կունենա Գիո Պիկան
Chart Mix Project-ի մեծ համերգը. Սևակի և Խչոյի հետ միասին հանդես կգա Գիո Պիկան։ Ռուս ռեփեր Գուֆը, որը պետք է մասնակցեր համերգին, չի կարողանա գալ Երևան՝ անձնական պատճառներով։ Նրա փոխարեն CHART MIX-ին կաջակցի Գիո Պիկան, որին կազմակերպիչները հրավիրել են ելույթ ունենալ Սևակի և Խչոյի հետ՝ նույն բեմում։ Գիո Պիկան օսական ծագում ունեցող հայտնի արտիստ է, որը շատերին ծանոթ է «Աշխարհ» և «Որտեղով անցել ես դու» հիթերով։
CHART MIX PROJECT-ի մեծ համերգը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

