Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Շվեդիա
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը տետ-ա-տետ ձևաչափով հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Շտեներգարդի հետ։ Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։

