Գերիների հարցով գնացել եմ Կաթողիկոսի մոտ, առաջարկ արել. Անդրանիկ Քոչարյան
«Գերիների հարցով ես ինքս անհատապես էլ եմ զբաղվել որպես հանձնաժողովի նախագահ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ա. Քոչարյանն անդրադառնալով Բաքվում այսօր մեկնարկող COP-29 համաժողովին, ասաց․ «Եթե նաև հումանիտար բնույթ ունի միջազգային այդ հավաքը, պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրված է»։
Նա նաև ընդգծեց, որ Բաքու գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի։
«Գերիների հարցով ես ինքս անհատապես էլ եմ զբաղվել որպես հանձնաժողովի նախագահ։ Ես ինքս գնացել եմ վեհարան՝ Կաթողիկոսի մոտ, գերիների հետ կապված առաջարկով եմ հանդես եկել։ Նա չմերժեց, գործողություններ եղան։ Արդյունքի մասին՝ ապագայում պետք է տեսնենք, այդ գործողությունն արդյունք տվեց, թե այլ գործողություններ, բայց գերիների հարցով առանց հանրայնացնելու պետք է զբաղվել մինչև վերջին գերու հետ գալը»,- ասաց Ա. Քոչարյանը։

