Առաջիկայում ՀՀԿ-ն ավելի է զարգացնելու համագործակցոթյունը միջազգային գործընկերների հետ

Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու և ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արևմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։

Ավելին, չի հեռանալու նաև ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն։

Հետևաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից անլուրջ էին։

ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։

ՀՀԿ-ն 2007 թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, իսկ վերջին տարիներին այդ համագործակցությունը նոր թափ է ստացել։

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։

Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։

2010 -ին ՀՀ և ՌԴ նախագահների արձանագրությամբ մինչև 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։

Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։

Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցությունների ու, մասնավորապես, «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

ՀՀԿ ԳՄ-ն ու Խորհուրդը, ինչպես նաև ՀՀԿ Երիտասարդական, Ուսանողական ու Կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։

Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ, հայության ու արցախայության շահը։

Իսկ դա արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե դաշնակիցներ և թե գործընկերներ։

 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով