Տղերքը Շուշիի համար մղվող մարտում ընկան թշնամու դավադիր գնդակից 2020թ․-ի նոյեմբերի 5-ին, ճիշտ այս օրը
2020-ի նոյեմբերի սկզբից Հարութի մասին լուր չունեինք։ Ինչպես հնարավոր էր, փորձում էինք լուր ստանալ։ Միայն գիտեինք, որ Շուշիի ուղղությամբ է։
Հարութը միշտ ասում էր, եթե զոհվեմ, ուրեմն պետք է գնդակից զոհվեմ, ոչ թե բեկորից․․․ Հարություն Բանոյան, Հալեպի Հայկական թաղամասի ինքնապաշտպանության հրամանատարը, ով հզոր ռազմական միտք ուներ, ում համար չկար իմը, քոնը, կար ՄԵՐԸ։ Տան միակ որդին էր, երկու քույրերի , հոր և մոր արևն էր, ապավենն էր, դեռ զավակ էլ չէր հասցրել ունենալ, բայց իրեն տվեց Հայոց մայրերի զավակների պաշտպանությանը։ Պատերազմի բոթը լսելուց անմիջապես հետող ուղևորվեց Հայրենիք՝ Սիրայում թողնելով ծեր հորն ու մորը, երկու քույրերին ։ Հարութին հանձնարարվեց զորամասերից մեկում իր խիստ կարևոր գիտելիքները փոխանցել կամավորներին, զինվորներին, ովքեր մի քանի օր մարզվելուց հետո մեկնում էին ռազմաճակատ։ Հարութը դա քիչ համարեց և իր երկու կամավոր ընկերների՝ Հակոբ Ասթարճյանի և Մոսիկ Սեքլեմյանի հետ մեկնեց Արցախ․․․ Իմ ու Հարութի վերջին հանդիպումը Երևանյան վարձակալած տներից մեկում էր, երկար զրուցեցինք, այդ համեստ տղերքը նաև սուրճ պատրաստեցին, ովքեր այնքան քչախոս էին, մի քանի սարքավորում կար, փոխանցեցի Հարութին, որպեսզի ինքն էլ հանձներ ճակատ մեկնող տղերքին։ Հարութն ինձ չասաց, որ որոշում են ընդունել ու մեկնելու են Արցախ։ Հաջորդ օրն իմացա․․․
Մի քանի օր Հարութից , Հակոբից ու Մոսիկից լուր չկար, միայն գիտեինք, որ Շուշիի ուղղությամբ են ․․․ Հարութը միշտ ասում էր, եթե զոհվեմ՝ ուրեմն միայն գնդակից․․․ Տղերքը Շուշիի համար մղվող մարտում ընկան թշնամու դավադիր գնդակից 2020թ․-ի նոյեմբերի 5-ին, ճիշտ այս օրը․․․ Հարութի մարմինը պետք է ես ճանաչեի, իրեն միշտ տեսել էի սափրված, մաքուր, առյուգ․․․ Շատ մարդիկ էին խմբվել դիահերձարանի մոտ, մեկը որդու համար էր եկել, մյուսը ՝ եղբյոր, մեկը՝ հոր, մյուսը՝ ընկերոջ, իմ նման․․․ Մորուքով, հանգիստ աչքերը փակ, կատարված ողբերգությունից անտեղյակ գնաց Հարութը, Հակոբն ու Մոսիկը․․․ Տղերք, այսօր Եռաբլուր չկարողացա գամ, տղերք մայր հողն է ձեզ իր գիրին առել, դուք ընկաք հանուն մայր հողի, հիմա այդ մայրն է գրկել ձեզ կողք կողքի․․․ Փառք ու պատիվ․․․
Հ․Գ․Խնդրում եմ, լացի սմայլիկ չդնեք, Հարութը չէր ուզում, որ ոչ մի Հայ մայր լացի․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

