Կենսաբազմազանության հարցերով Կողմերի համաժողովը 2026 թվականին ընդունելու պայքարում Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից
Կոլումբիայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերը հինգշաբթի քվեարկեցին Կենսաբազմազանության վերաբերյալ Կողմերի հաջորդ համաժողովը 2026 թվականին Հայաստանում ընդունելու օգտին։
Ըստ Barron’s Daily-ի՝ Հայաստանն Ադրբեջանի հետ պայքարել է այս միջոցառումն անցկացնելու իրավունքի համար։ Արդյունքում Հայաստանը հաղթեց՝ փակ գաղտնի քվեարկության ժամանակ 123 ձայնից հավաքելով 65-ը։

