Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա Երևանում

Քաղաքացիներն այսօր՝ նոյեմբերի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։ Ակցիան մեկնարկել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտից, մասնակիցները կայցելեն նաև ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ։

Ավելի վաղ ՀՅԴ-ը հայտարարություն էր տարածել, նշելով, որ կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության․

«Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա բողոքի ակցիա, որը կմեկնարկի ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ  և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»։

Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ