Փաշինյանը երեկ կոնյակի մասին միտումնավոր խոսեց՝ իրական օրակարգից մարդկանց շեղելու համար. Թևան Պողոսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին կառավարության նիստում բարձրացրել էր կոնյակի հարցը, այն արել է մարդկանց քաղաքական օրակարգից շեղելու նպատակով։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել գինեգործ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անհիմն կերպով քաղաքականացրեց հայկական կոնյակի հարցը, մենք գիտենք, որ Ֆրանսիան վաղուց է պահանջում, որ արտահանման համար Հայաստանում արտադրված կոնյակի վրա գրվի «բրենդի»։ Սա զուտ տեխնիկական հարց է։ Փաշինյանը երեկ դա արեց միտումնավոր՝ մարդկանց իրական օրակարգից շեղելու նպատակով, նա հրաժարվեց հերթական ազգային արժեքից»,-նշել է քաղաքագետ, «Մունք» գինու գործարանի հիմնադիր Պողոսյանը։

Հոկտեմբերի 31-ին Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, թե հայկական ալկոհոլային արտադրանքը հնարավոր չէ անվանել կոնյակ, քանի որ կոնյակ անունը «Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է», և որ նույնիսկ ընտանիքներում պետք է «կոնյակը բրենդի» անվանել։

Պողոսյանը Փաշինյանի հայտարարությունները համարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հարցից հրաժարվելու մասին» հայտարարությունների պատասխան։

«Փաշինյանը հատուկ անդրադարձավ կոնյակի թեմային, որպեսզի դրանով զբաղեցնի մարդկանց միտքը»,-հավելել է Թևան Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը կոնյակ արտադրելիս պետք է առաջնորդվի սեփական շահերով։

«Ես շարունակելու եմ մարդկանց նվիրել հայկական կոնյակ և չեմ ասելու, որ այն բրենդի է»,- նշել է նա։