Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի Մ20 ծանրամարտի առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Լեհաստանում ընթացքող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային պատանիները:
Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ներկայացված էին երկուսը` Էմմա Պողոսյանը և Ալինա Սուքիասյանը:

