Ծանոթացեք, փոքրիկ Դանիելն է՝ ընտանիքի 13-րդ զավակը
Ծանոթացեք, փոքրիկ Դանիելն է, ով իր ընտանիքի 13-րդ զավակն է։
43-ամյա Քրիստինե Միքայելյանը պատմում է, որ 3 աղջիկ ունի և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է: Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքի վերջին 4 երեխաները ծնվել են «Շենգավիթ» ԲԿ-ում:
Դանիելը լույս աշխարհ է եկել «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արման Եսայանի օգնությամբ:
Փոքրիկը կշռում է 3,6 կգ, հասակը` 52սմ:
Անհոգ և խաղաղ մանկություն ենք մաղթում աշխարհի բոլոր փոքրիկներին։
Շենգավիթ ԲԿ

