Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան․ ԱԳՆ
Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ Վալենսիայում, վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 72-ի: Հորդառատ անձրևներն ու ամպրոպները հատկապես մեծ վնասներ են հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։ Միաժամանակ, Վալենսիայում հայտարարվել է տագնապի կարմիր առավելագույն մակարդակ։