Հայաստանը կմասնակցի Բաքվում անցկացվելիք COP-29 գագաթնաժողովին

«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին։

Հարցին, թե արդյո՞ք Բաքվում պահվող գերիների ազատ արձակման նախապայման է առաջ քաշել հայկական կողմը։

Աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, թե նախապայմաններով առաջնորդվելը ճիշտ չէ։