Քաղաքական Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին 29.10.2024 0 min read Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։