Կրթությանը ջարդ հասցնող հերթական օրինագիծը

Հերթական կրթությանը ջարդ հասցնող օրինագիծը` «Բարձրագույն կրթության և գիտության մասին», լայն քննարկվում է հասարակության կողմից, բայց կարծես թե ԲՈՒՀ-երը և ուսանողությունը լուռ է:

Լռության պատճառներից մեկը ուսանողութան թերհավատությունն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն -ի ու Zhanna Andreasyan-ի կողմից առաջարկվող ցանկացած օրինագծի: Ուսանողությունը գիտի, որ ներկա իշխանությունները միայն խարխլում են կրթական համակարգը և ի վիճակի չեն իրականացնել որևէ բարեփոխում:

Նախագծի դրույթներից մեկը ինքնավար ԲՈւՀ-եր ունենալն է: Սա մի պահ հիշեցնում է 2018 թվականը, երբ ներկա իշխանությունները խոստումներ էին տալիս ու պարտադրում, որ իբրև թե ԲՈւՀ-երը պետք է լինեն ինքնավար ու չքաղաքականացված: Այն ինչ վերջերս ականատես եղանք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University -ի ու ԵՊՀ – Yerevan State University-ի ջարդին: Ցանկացած ԲՈւՀ-ում ինչ ճնշումների են արժանանում իրենց կարծիք ու հայացք ունեցող ուսանողները ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ներկայումս ԲՈւՀ-երի ղեկավարների ու իշխանության համար վտանգ է մտածող ու նախաձեռնող երիտասարդը: Նրանց հարկավոր է երիտասարդություն ու հասարակություն, որը կլինի անմիտ, անկիրթ ու իրենց հակաօրինական, հակապետական որոշումներին համաձայնող:

Օրինագիծը քննարկվում է ամիսներ շարունակ, բայց ուսանողությունը իրազեկ չէ լիովին նախագծից, որովհետև իրենք հարկ են համարել ընդհամենը e-draft-ում դնել ու համարել, որ դա քննարկման լավագույն տարբերակն է: ԲՈւՀ-երի ղեկավարները չեն նախաձեռնում որևէ քննարկում կամ իրազեկում:

Կառավարությունը պետք է որոշի հանրային ԲՈւՀ-երի ֆակուլտետներից, որը պետք է փակվի, որը միանա և, որը բացվի: Այսինքն, դրա մասը չեն կազմելու գիտական խորհուրդները, հոգաբարձուների խորհուրդը: Ունենք իրավիճակ, որտեղ ԲՈւՀ-ը իրավասու չի լինելու որոշել իր իսկ բաժինները:

Ուսանողությանը վերաբերվող այս անհեթեթ օրինագիծը վնաս է հասցնելու վերջնական ԲՈւՀ-երի ինքնակառավարմանը և դրա վառ ապացույցն է Գիտական Խորհուրդում մինչ 10% ուսանողների ներգրավվածությունը: Այսինքն չունենք որևէ հստակություն, թե ուսանողությունից քանի տոկոսը կարող է ներգրավված լինել: Կարող են ներգրավվել ուսանողների 2%-ին ու ասել թե հակաօրինական չէ` մինչև 10:

Ուսանողական Խորհուրդը դադարելու է լինել ինքնավար կառույց և ամբողջությամբ կախվածության մեջ է լինելու Հոգաբարձուների խորհրդից, որովհետև խորհուրդը իրավասու է ցրել և նոր ընտրություններ նշանակել: Հոբարձուների խորհուրդներն էլ իրենց հերթին կառավարվում են կուսակցականների կողմից` Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան:

Ներկայումս Ուսանողական Խորհուրդները կարևորագույն նշանակություն ունեն ու ուսանողի ձայնը բարձրացնող ու ուսանողի իրավունքը պաշտպանող կառույցն է: Մենք ականատեսը եղանք ինչպես ԲՈւՀ-երի ՈւԽ-ներին քաղաքականացվելու փորձեր տեղի ունեցավ: Ուսանողների ձայնի բարձրացումը տարբեր ԲՈւՀ-երում նշան է, որ իրենք չեն լռելու ու սա էլ մեծագույն վախն է կառավարության:

Թերևս մյուս խայտառակ կետը լիցենզավորման մասին դրույթն է: 4000-ից պակաս ուսանող ունեցող ԲՈւՀ-երը կփակվեն: Այդ ցանկի մեջ են Ֆիզկուլտ Ինսիտուտը, Բրյուսովի անվան Պետական Համալսարանը, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանը, Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, մարզային ԲՈւՀ-երը, մասնավոր ԲՈւՀ-երը: Ինչ ճակատագիր են ունենալու այս ԲՈւՀ-երը կամ Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Չկա որևէ խոսք այս մասին: Ինչպե՞ս է փոքր բուհերի փակումն օգնում մեզ բարելավել կրթությունը:

Այսօր սա միայն ուսանողների համար պայքար չէ, սա պայքար է Հայաստանի կրթության ապագայի համար։ Ուսանողությունը և երիտասարդությունը չպետք է անտարբեր լինի ու պետք է մեր ձայնը լսելի դարձնենք, քանի դեռ ուշ չէ:

Ինգա Շիրակյանի ֆեյսբուքյան էջից