2018-ի երջանիկ Վալերի Օսիպյանը՝ Իջևանի «Պոլիտիկա» սրճարանի սյունին
Իջևան քաղաքի կենտրոնում գտնվող «Պոլիտիկա» սրճարանի սրահի պատերին, սյուներին փակցված են աշխարհի, Հայաստանի քաղաքական իրադարձությունների, քաղաքական գործիչների լուսանկարներ։ Դրանց թվում է 2018-ի թավշյա հեղափոխության կամ՝ դավադրության ակտիվ մասնակիցներից նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի լուսանկարը։ Իր հետ լուսանկարվող, շողշողուն դեմքերով երիտասարդների հետ երջանիկ է իրեն աստղ զգացող Վալերի Օսիպյանը։ Դրանից 2 տարի հետո ավելի քան 5 հազար հայ մայրեր լացեցին իրենց զոհված որդիների համար։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

