Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Դրանք տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով:

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո երկու ժամվա ընթացքում:

Էքզիթ փոլի արդյունքներով՝ Վրաստանում հաղթում է ընդդիմությունը։ «Վրացական երազանքը» հավաքել է 51,9 տոկոս։ Ժամը ութին փակվել են ընտրատեղամասերը։ Օրվա ընթացքում հաղորդումներ են եղել ընտրախախտումների եւ բռնությունների մասին։

ԿԸՀ-ն դեռեւս չի հրապարակել մասնակցության վերաբերյալ վերջին տվյալներ։