Փաշինյանն օգնականին ազատել է աշխատանքից

Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած որոշման մեջ։

Աբրահամյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2022 թ. մարտի 21-ին։