Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկում են ունեցել Կազանում
ՀՀ վարչապետ Փաշինյանը Կազանում BRICS-ի շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում զրույցից։
Հիշեցնենք՝ Փաշինյանը ավելի վաղ քննադատել էր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին աջակցելու համար։ Նա նաև հայտարարել էր, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է։

