Մինչ Պուտինը խոսում է մերձավորարևելյան ճգնաժամից, Փաշինյանը «խնդացնում է» Ալիևին

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մեկնարկին մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները լուսանկարվեցին։ Արարողակարգային այդ հատվածը մի քիչ երկարեց։ Բացակա կար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին արարողակարգի աշխատակիցները «բերման ենթարկեցին» ու իր համար նախատեսված տեղում կանգնեցրին։ Ի դեպ Փաշինյանը Ալիևի կողքին էր կանգնած։

Գագաթնաժողովը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով։ Մինչ նա խոսում էր մերձավորարևելյան ճգնաժամի, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի մասին, Փաշինյանը ջերմ զրույցի էր բռնվել իր կողքին նստած Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, թե ինչպես է Փաշինյանի խոսքից հետո Ալիևը մի կուշտ ծիծաղում։